Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ն կրկին կհյուրընկալի «Ձգտելով կատարելության» միջազգային բժշկական համագումարը

ԵՊԲՀ-ն կրկին կհյուրընկալի «Ձգտելով կատարելության» միջազգային բժշկական համագումարը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը երկրորդ անգամ՝ սեպտեմբերի 25-26-ը, իր տանիքի ներքո կհամախմբի Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության հետ համատեղ անցկացվող և «Ձգտելով կատարելության» խորագիրը կրող միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին։

Արդեն ավանդական դարձած երկօրյա ներկայացուցչական միջոցառմանը քննարկվող թեմաների շարքում կլինեն առողջապահական համակարգի արձագանքը և մարտահրավերներն աղետների դեպքում, բարիատրիկ վիրաբուժության նոր մոտեցումները, լապարասկոպիկ վիրաբուժության արդի խնդիրները և դրանց լուծումները, գլխուղեղի կաթվածի կանխարգելումն ապրելակերպի փոփոխության միջոցով և բազմաթիվ այլ հարցեր, որոնք մեծ կարևորություն են ներկայացնում ժամանակակից բժշկագիտության ոլորտում։

Համագումարի օրակարգին կարող եք ծանոթանալ հղմամբ։

Հատկանշական է, որ ամերիկահայ բժիշկների պատվիրակությունն արդեն 12-րդ անգամ է այցելում Հայաստան։