ԵՊԲՀ-ն միասնական կլինիկական լաբորատոր ախտորոշիչ կենտրոն ունի. Տեսանյութ

ԵՊԲՀ-ն միասնական կլինիկական լաբորատոր ախտորոշիչ կենտրոն ունի. Տեսանյութ

ԵՊԲՀ միասնական կլինիկական լաբորատոր ախտորոշիչ կենտրոնն արդեն իրականություն է:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում տեղակայված այս կենտրոնում միավորված են համալսարանական երեք հիվանդանոցի լաբորատոր հետազոտությունները:

Կենտրոնի բացումը կարևոր է մեր երկրում, համալսարանական բուժհաստատություններում լաբորատոր բժշկության զարգացման տեսակետից:

Նորաբաց կենտրոնը հարթակ է, որը  նպատակ ունի ունենալ այնպիսի ժամանակակից լաբորատորիա, որը թույլ կտա կատարել բոլոր հազվադեպ հանդիպող հետազոտությունները, համալրվել նոր ծառայություններով. առաջիկայում այստեղ նախաստվում է ունենալ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստավորում, գերհագեցված մանրէաբանական ծառայություն, կլինիկական, բիոքիմիական, սերոլոգիական` շճաբանական, հեմատոլոգիական և այլն:

Ճիշտ ախտորոշումից է կախված բուժման արդյունավետությունը, հենց այս տրամաբանությամն է ստեղծվում այս միասնական ախտորոշիչ կենտրոնը:

Համալսարանական ընտանիքի հերթական կարևոր ծրագրի արդյունքները տեսանելի կլինեն առաջիկայում ինչպես բուժանձնակազմերին, այնպես էլ պացիենտներին:

Պատասխանատուներին, ի դեմս Լաբորատորիայի վարիչ, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Զարուհի Գևորգյանի, մաղթում ենք ձեռքբերումներով լի ընթացք: