Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ն շարունակում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ լավագույն փորձի ու համատեղ ուսումնական նախաձեռնությունների միջոցով

ԵՊԲՀ-ն շարունակում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ լավագույն փորձի ու համատեղ ուսումնական նախաձեռնությունների միջոցով

Երևանի պետական բժշկական համալսարանն այսօր ընդունեց ՆԱՏՕ-ի փորձագետների խմբին: Այցի նպատակն էր ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագրի (DEEP) շրջանակում գնահատել Ռազմաբժշկական ֆակուլտետի աշխատանքները՝ 2019 թվականի համագործակացության ծրագրերը նախանշելու համար։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը փորձագետներին ներկայացրեց բժշկական համալասարանի գործունեության ուղղությունները՝ նշելով, որ բուհը պատրաստ է համագործակցության՝ բոլոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում փորձագետները շրջայց կատարեցին ռազմաբժշկական ֆակուլտետում, ծանոթացան կրթական ծրագրերին ու կուրսանտների հետ տարվող աշխատանքներին:

Փորձագետները նշեցին, որ նախատեսում են շարունակել համագործակցությունը ԵՊԲՀ-ի հետ, որի շրջանակում կիրականացվի դասախոսական կազմի ընտրություն և վերապատրաստում, ուսումնական ծրագրերի թարմացում, ուսման պրոցեսում նոր մեթոդների կիրառում, ինչպես նաև մեծ ուշադրություն կհատկացվի հեռավար կրթությանը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթության զարգացման ծրագիրն (DEEP) իրականացվում է ՀՀ պաշտպանության նախարարության հետ:

yemek tarifleri betgaranti hititbet betpark betorder betgaranti betpark casinolevant portobet “Madridbet” ngsbahis giriş betpas grandbetting betgaranti