Ապագա բժիշկները հուլիսի 28-ից օգոստոսի 10-ն անցնում են պրակտիկա Թբիլիսիի առաջատար բժշկական կազմակերպություններում:
ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի համակարգմամբ՝ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողների համար Թբիլիսիի բժշկական ակադեմիան և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն անցկացնում են ամառային փոխանակային ծրագիր:
Բժշկական բուհի 7 ուսանողներ հագեցած օրեր են անցկացում` լի նոր տպավորություններով, գիտելիքով, ճանաչողական այցերով:
Վրաց ուսանողները ևս, ամառային փոխանակման ծրագրի շրջանակում, գործնական հմտություններ են անցնում Հայաստանում: