Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ օտարերկրացի շրջանավարտները պարգևատրվեցին շնորհակալագրերով

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 19 օտարերկրացի շրջանավարտ պարգևատրվեց շնորհակալագրով:

Միջոցառման կազմակերպիչ, ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի Օտարերկրացի ուսանողների խորհրդի նախագահ Սիվա Շակթի Վիրասվամին նշեց, որ օտարերկրացի ուսանողներն արժանացան շնորհակալագրերի բժշկական բուհի Ուսանողական խորհրդարանի կողմից կազմակերպված բազմաթիվ ծրագրերում ակտիվ մասնակցության համար: Նա ընդգծեց արտալսարանային գործունեության կարևորությունը և ՈւԽ դերը ուսանողական կյանքում:

«Օտարերկրացի ուսանողների խորհուրդը միշտ կմնա բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի անբաժանելի մասը և կշարունակի աշխատել ի նպաստ օտարերկրացի ուսանողների», – ավելացրեց Սիվա Շակթի Վիրասվամին:

Ուսանողական խորհրդարանի նախագահ Տիգրան Ալեքսանյանն, իր հերթին, շնորհավորեց արտասահմանցի ուսանողներին՝ ընդգծելով, որ նրանք հպարտորեն կարող են կոչվել ԵՊԲՀ շրջանավարտներ: