Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում և ոսկե մեդալ՝ մանկական ուռուցքաբանության ոլորտում հայտնի մասնագետներին

ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում և ոսկե մեդալ՝ մանկական ուռուցքաբանության ոլորտում հայտնի մասնագետներին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում փետրվարի 9-ին տեղի ունեցավ գիտական խորհրդի հանդիսավոր նիստ: Այս անգամ այն նշանավորվեց Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովի մեկնարկով, որին մասնակցում են աշխարհի բժշկական կենտրոնների մանկական ուռուցքաբանության ոլորտում ճանչված հեղինակավոր բժիշկներ:

Մինչ գիտաժողովի մեկնարկը, Գիտական խորհրդի որոշմամբ ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանացավ Լիբանանում հայտնի մանկական ուռուցքաբան Ռայա Սաաբը: Հայաստանում մանկական քաղցկեղի բուժման գործում ներդրած ավանդի համար ԵՊԲՀ Մխիթար Հերացու անվան ոսկե մեդալով պարգևատրվեցին բժիշկներ՝ Սիմա Ջեհան և Իբրահիմ Քադումին:

Հիշեցնենք, որ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովն անց է կացվում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ. համակազմակերպիչ են նաև աշխարհի խոշորագույն մանկական քաղցկեղի կենտրոն՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն (ԱՄՆ) ու Բեյրութի ամերիկյան համալսարանը (Լիբանան): Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից:

Այս օրերին Հայաստանում են շուրջ 40 երկներից 180-ից ավել առաջատար մասնագետներ: