Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները՝ վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնի շինհրապարակում

ԵՊԲՀ պրոֆեսորները զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի կառուցումը համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի 100-ամյա ճանապարհ անցած, բայց, ցավոք, արդեն փլվելու վտանգի առաջ կանգնած շենքում ոչ միայն համալսարանի, այլև Երևանի համար պատմական իրադարձություն են համարում:

Շաբաթ վաղ առավոտյան բժշկական համալսարանի անվանի պրոֆեսորների մի խումբ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելեցին զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն, ուր այժմ լայն թափով շինարակական աշխատանքներ են իրականացվում: Պատմական նշանակություն ունեցող շենքի աջակողմյան հատվածի ամրակայման աշխատանքներն ավարտվել են, սկսվել են նորոգման և հարդարման աշխատանքները:

Արմեն Մուրադյանը բժշկական համալսարանի նահապետներին ներկայացրեց կատարված աշխատանքի ծավալները, ծրագրվող արդյունքներն ու նպատակները: Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանն իր գործընկերների անունից շնորհակալություն հայտնեց վերականգնողական կենտրոնի ողջ աշխատանքային թիմին կատարված հսկայական աշխատանքի համար, և ընդգծեց, որ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում են անցել Հայաստանի բժշկագիտության գրեթե բոլոր անվանի ներկայացուցիչների ուսանողական և մանկավարժական տարիները:

Երևանի ամենահին հիվանդանոցը մեր երկրի համար պատմական տարբեր ժամանակներում ապահովել է բնակչության բուժօգնությունը: Նշենք, որ այս օրերին շինարակական աշխատանքներին ակտիվ մասնակցում են նաև ԵՊԲՀ տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողները:

Անգամ հանգստյան օրերին ապագա բժիշկները չեն զլացել մասնակից դառնալ զինհաշմանդամների համար կառուցվող համալիրի կառուցմանը: