Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում կստեղծվի Հայաստանում առաջին զեբրաձկան կենդանանոցը

ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում կստեղծվի Հայաստանում առաջին զեբրաձկան կենդանանոցը

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով կազմակերպած մրցույթի արդյունքում ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում կձևավորվի զեբրաձկան պահպանման, դրա կենսունակության և վարքագծի գնահատման նոր բազմաբաղադրիչ ենթակառուցվածք:

Այն հնարավորություն կտա ընդլայնել իրականացվող հետազոտությունները՝ դրանցում ընդգրկելով կենսաբժշկության ոլորտի փորձարարական կենդանիների շարքում մկներից հետո երկրորդ տեղը զբաղեցնող զեբրաձկներին, ինչպես նաև այդ հետազոտությունների շրջանակում հիմնել նոր համագործակցություններ Հայաստանի և աշխարհի այլ առաջատար գիտական կառույցների միջև։

Հիշեցնենք, որ 2022 թվականին ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ, պրոֆեսոր Ալան Կալուեֆի հետ համագործակցության արդյունքում «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում
ներդրվել է զեբրաձկան լաբորատորիայի փոքր մոդելը: