Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հավաքական թիմն առաջին տեղն է զբաղեցրել ՀՀ ԶՈւ ֆուտզալի առաջնությունում

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հավաքական թիմն առաջին տեղն է զբաղեցրել ՀՀ ԶՈւ ֆուտզալի առաջնությունում

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողներ Աղասի Պապիկյանը, Ավետիս Ղազարյանը, Տիգրան Ավագյանը և Հովիկ Սարգսյանն այսօր հավաքական թիմով մասնակցել են ՀՀ ԶՈՒ ֆուտզալի առաջնությանը, և դատակաձեռն չեն վերադարձել համալսարան, այլ 1-ին տեղի մեդալներով և հաղթական գավաթով:

Տղաները նախորդ տարիներին ևս ունեին ռազմաուսումնական այլ հաստատությունների հետ ֆուտզալի առաջնությունում մրցելու փորձ, բայց այս տարին առանձնահատուկ էր, քանի որ, չնայած ստացած վնասվածքներին, համառ պայքարի արդյունքում իրենց հաջողվեց զբաղեցնել առաջին պատվավոր տեղը:

Ռազմաբժշկական ֆակուլտետի սովորողները հաղթանակը նվիրում են ԵՊԲՀ-ի կայանալիք 100-ամյա հոբելյանին:

Ռեկտորատի այսօրվա նիստում տղաներին ողջունեց և հաղթանակի առթիվ շնորհավորեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ մաղթելով նորանոր հաջողություններ թե՛ կրթական, թե՛ մարզական ոլորտներում: