Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի՛ ուսանողներ, համալսարանականներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, Սեպտմբերի 1-ի՝ ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ: Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ հիշարժան է:

Բժշկական բուհն այս ուսումնական տարում դիմավորեց ապագա բժիշկների 100-րդ սերնդին։

Ժամանակակից աշխարհը ներկայացնում է մասնագիտական կրթության նոր պահանջներ: Մեր ջանքերը, իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները ուղղված են բժշկական որակյալ բարձրագույն կրթության ապահովման ու մրցունակ մասնագետների պատրաստմանը։ Գաղտնիք չէ, որ բարձրակարգ, պրոֆեսիոնալ մասնագետ լինելն այսօր ժամանակի հրամայականն է: Նոր ուսումնական տարին այդ առումով ոչ պակաս պարտավորեցնող է նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի համար, որը, վստահեցնում եմ, ջանք չի խնայելու լավագույն պայմանների ստեղծման և ուսանողակենտրոն քաղաքականության վարման գործում։ Արագ փոփոխվող, ժամանակակից կրթական պահանջները դրական առումով մեզ ստիպում են չդանդաղեցնել քայլերը միջազգային չափանիշներին համապատասխան կրթակարգ ձևավորելու համար: Բժշկի կոչումը վեր է ամեն ինչից. դուք ունենալու եք մարդկային կյանքերի փրկության, մարդկանց առողջությունը վերագտնելու՝ չափազանց պատասխանատու առաքելություն, անքուն գիշերներ, անձնական ժամանակի կրճատում, ուստի այդ ճանապարհին չպետք է կանգնեք որևէ խոչընդոտի առջև, պետք է սովորեք, ձեռք բերեք հմտություններ, ձգտեք առավելագույնին:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս, մաղթում հաջողություններ ու ձեռքբերումներ: Եղեք նախաձեռնող, բայց չմոռանաք նաև պատասխանատվության մեծ չափաբաժնի մասին առանց որի անհնար է պատկերացնել բժշկի կոչումն ու կերպարը։