ԵՊԲՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

ԵՊԲՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի սովորողնե՛ր, ապագա բժիշկնե՛ր, սրտանց շնորհավորում եմ ձեզ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա առթիվ: Մաղթում եմ ձեռքբերումներով ու հաջողություններով, նոր տպավորություններով լի տարի, մասնագիտական բարձունքների նվաճում:

Ցանկանում եմ առանձնակի ջերմությամբ շնորհավորել առաջին կուրսեցիներին, նրանց ովքեր առաջին քայլն են անում մասնագիտանալու կարևորագույն ճանապարհին: Ովքեր այսօր առաջին անգամ ոտք կդնեն մեկդարյա ճանապարհ անցած Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Մի կրթական հաստատություն, որն ունի դարավոր ավանդույթներ, հարուստ պատմություն և անփոփոխ նպատակ՝ պատրաստել որակյալ բժիշկ մասնագետների:

Սեպտեմբերի 1-ը ոչ միայն ազդարարում է նոր ուսումնական տարին, այլև տալիս է նպատակների իրականացման, հարուստ գիտելիքներ ամբարելու լայն հնարավորություն: Ուստի ցանկանում եմ, որ լավ մասնագետ դառնալու կարևոր ճանապարհին լինեք նպատակասլաց, նախաձեռնող, երբեք ջանք չխնայեք ձեռք բերել նոր հմտություններ և ամբողջովին տրվեք կրթվելու բարդ և պատասխանատու գործին: Բարին ընդ ձեզ:

 

Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր