Սիրելի՛ կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ բոլորիդ գարնանային տոների առթիվ: Անգնահատելի է ձեր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության, կարևոր արժեքների հարատևության գործում:
Մեծ է ձեր ավանդը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում, բայց անփոխարինելի է առողջապահության բնագավառում, ուր դեղից բուժիչ է նաև կարեկցանքն ու գթասրտությունը, ուր առավել քան երբևէ մարդիկ ունեն ձեր բարության, հուսալիության և, իհարկե, մարդկային ջերմության կարիքը: Այսօր ևս շատ կին բուժաշխատողներ, ինչու ոչ նաև ապագա բժիշկներ, տոնական օրը կանցկացնեն հիվանդանոցներում, հոսպիտալներում, շտապօգնության մեքենաներում, հիվանդների կողքին:
Թող հաջողությունը մշտապես ուղեկցի ձեզ մարդասիրական գործունեության ընթացքում: Եվս մեկ անգամ շնորհավորելով Կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ երջանկություն, առողջություն և ընտանեկան ջերմություն:
ԵՊԲՀ ռեկտոր
Արմեն Մուրադյան