ԵՊԲՀ-ում կայացվել է համապատասխան որոշում, որի համաձայն անվանական կրթաթոշակառու ստոմատոլոգները կսովորեն անվճար, իսկ գերազանց սովորողները 50 տոկոս զեղչով:
2018-2019 ուսումնական տարում ԵՊԲՀ–ում Ստոմատոլոգիական ֆակուլտետից սովորում է 3 անվանական կրթաթոշակառու և 6 գերազանց առաջադիմություն ունեցող ապագա ստոմատոլոգ:
Քննարկվում է նաև նույն արտոնությունը հաջորդ ուսումնական տարում Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին տրամադրելու հնարավորությունը, այն պարագայում, երբ անվանական կրթաթոշակառուների և գերազանցությամբ ավարտածների թիվը կգերազանցի կլինիկական օրդինատուրայում պետական պատվերի, այդ թվում նպատակային տեղերի թիվը:
Որակյալ և կրթված մասնագետը միշտ էլ պահանջված է, և բժշկական համալսարանը մշտապես աջակցելու է սովորողներին և ստեղծելու է անհրաժեշտ պայմաններ՝ կրթության մատչելիությունն ու հասանելիությունն ապահովելու նպատակով: