Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ում դասախոսել է պրոֆեսոր Դան Վալսկին

ԵՊԲՀ-ում դասախոսել է պրոֆեսոր Դան Վալսկին

«Մանկաբարձությունում և գինեկոլոգիայում ուլտրաձայնային ախտորոշման հայկական ասոցիացիայի» հրավերով սեպտեմբերի 24-ին Երևանում, ԵՊԲՀ-ում էր Իսրայելից ժամանած անվանի մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դան Վալսկին, իր հեղինակային  «Փոքր պտուղ (Small fetus): Դոպլերը մանկաբարձության մեջ: պլացենտային անբավարարության» դասախոսությամբ:

ԵՊԲՀ «Գերձայնային ախտորոշումը ֆետալ բժշկությունում» կուրսի վարիչ Կարինե Թոխունցի փոխանցմամբ` նախորդ երկու տարիներին նվազել էին մասնագիտական կենդանի, անմիջական հանդիպումներն ու շփումները:

«Մենք մեծ հետաքրքրությամն լսեցինք պրոֆեսոր Վալսկուն: Բժիշկը պարտավոր է սովորել ամբողջ կյանքում, քանի որ «Սպիտակ բանակը» ևս մարդկային կյանքների փրկության թիկունքում է կանգնած,  իսկ մեր դեպքում խոսքը միաժամանակ երկու կյանքի մասին է»,- մանրամասնեց Կարինե Թոխունցը` հավելելով, որ ակնահաճո էր հրավիրյալ պրոֆեսորի լակոնիկ, կլինիկական տեսակետից արդի մասնագիտական նյութը:

Նշենք, որ Դան Վալսկին ներկայացնում էր Երուսաղեմի Хадасса Mount Scopus բժշկական  հեղինակավոր հիվանդանոցը, որտեղ  առանձին ստորաբաժանում է ղեկավարում: Նա պահանջված մասնագետ է  նախածննդյան ախտորոշման և ֆետալ թերապիայի, բարձր ռիսկի հղիության վարման, մանկաբարձության և գինեկոլոգիայի այլ ժամանակակից ոլորտներում: 

Միջոցառումը հավաստագրված էր շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներով: