Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ում մեկնարկում են անգլերենի և գերմաներենի դասընթացներ

ԵՊԲՀ-ում մեկնարկում են անգլերենի և գերմաներենի դասընթացներ

Օտար լեզուների ամբիոնի և Կարիերայի կենտրոնի համագործակցության արդյունքում ԵՊԲՀ-ում մեկնարկում են անգլերենի և գերմաներենի մասնագիտական դասընթացներ։

Վճարովի դասընթացներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ ԵՊԲՀ ուսանողների և աշխատակիցների համար գործում են զեղչեր։ 

  • Դասընթացներին կարող են մասնակցել՝ արտաքին շահառուներ, համալսարանի 2-5-րդ կուրսի ուսանողներ, աշխատակիցներ և կլինիկական օրդինատորներ։
  • Դասընթացների բնույթը՝ 

Ընդհանուր անգլերեն

(General English)

Ընդհանուր գերմաներեն

(Allgemeiner Deutschkurs)

Մասնագիտական անգլերեն

(English for Medical Purposes)

Մասնագիտական գերմաներեն
(Deutsch für medizinische Zwecke)

Ակադեմիական անգլերեն

English for Academic Purposes

 

 

Ակադեմիական անգլերեն դասընթացին հաճախելու համար անհրաժեշտ է ունենալ լեզվի իմացության B1+ մակարդակ։ 

  • Խմբերը կազմվելու են ըստ մասնակիցների լեզվի իմացության մակարդակի (A1-C2)՝ հաջորդական կայուն առաջընթաց ապահովելու նպատակով:
  • Դասընթացներն կրելու են շարունակական բնույթ: Լեզվի ընդհանուր իմացության յուրաքանչյուր փուլը ենթադրում է առնվազն չորս ամսվա ուսուցում:
  • Դասընթացները ներառում են լսելու, կարդալու, գրելու և խոսելու բաղադրիչներ, որոնք ուղղված են սովորողների լեզվական գիտելիքների, հաղորդակցական բազմակողմանի հմտությունների բարելավմանը:
  • Ուսուցման յուրաքանչյուր փուլի ավարտին այն հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվի համապատասխան վկայական:
  • Պարապմունքները կանցկացվեն շաբաթը երկու անգամ՝  14:30 – 16:30 կամ 16:30 – 18:30 (Ժամային գրաֆիկը, ըստ նպատակահարմարության, ենթակա է փոփոխությունների)

 

Ծրագրի արժեքը՝ 

  • արտաքին շահառուներ՝ 50․000 Դրամ
  • Համալսարանի ուսանողներ և կլինիկական օրդինատորներ՝ 25.000 Դրամ
  • Համալսարանական աշխատակիցներ՝ 35.000 Դրամ

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Օտար լեզուների ամբիոն` 010 301 000, ներքին՝ 320, կամ 091 56 59 92 հեռախոսահամարներով։