Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երևանի համաճարակաբանական և բնապահպանական բնութագիրը. մեկդարյա պատմական էքսկուրս` արդի շեշտադրումներով

Երևանի համաճարակաբանական և բնապահպանական բնութագիրը. մեկդարյա պատմական էքսկուրս` արդի շեշտադրումներով

«Էրեբունի-Երևան 2806-ամյակը» չշրջանցեց նաև բժշկական մայր բուհը: Մայրաքաղաքի հերթական տարեդարձի առիթով անցկացվեց «Երևան քաղաքի համաճարակաբանական և բնապահպանական բնութագիրը: Հարյուրամյա պատմական էքսկուրս» թեմայով համաժողովը:

Անվճար հավաստագրված միջոցառման զեկուցողներն էին ԵՊԲՀ «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը և Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանը:

Մեկնարկն ազդարարելով` համաժողովը նախաձեռնած պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանը նշեց.  

«Այսօրվա միջոցառումը տարբերվում է: Խոսելու ենք ոչ միայն գիտական փաստերից, այլև մեր սիրելի քաղաքի պատմությունից: Միջոցառմանը պատրաստվել էինք ավելի վաղ, փորձել ենք անդրադառնալ մեր քաղաքի համաճարակաբանական և բնապահպանական առանձնահատկություններին: Պատրաստվելիս դժվարությունների ենք հանդիպել, որովհետև մեր քաղաքն ունի 2806 տարվա պատմություն, իսկ բժշկագիտական առումով պատմական տվյալներ գտնելը բավական բարդ էր: Զեկույցս նաև նվիրվելու է այն մարտահրավերներին, որոնք այսօր ծառացած են մեր քաղաքի համաճարակաբանական ծառայության առջև»:

Ներկայացնելով համաճարակաբանական իրավիճակը մի քանի դար առաջ մինչև մեր օրերը` բուհի վերլուծական ստորաբաժանման ղեկավարի փոխանցմամբ` 18-րդ դարում պրակտիկորեն չի եղել բժշկություն: Որոշ նվիրյալներ, որոնք ունեցել են բժշկագիտական գիտելիք անգամ տնային պայմաններում փորձել են մահացող մարդկանց բուժել:

«Գալով 19-րդ դար արդեն առաջին հիշատակումներն են արվում զինվորական հիվանդանոցի մասին, որտեղ ամեն տարի սպասարկել են 1,5 հազար զինվորականի: 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկբին արդեն ունենք Լևոն Տիգրանյան, որը փորձել է կանոնակարգել Երևանի առողջապահական համակարգը և նույնիսկ սկսել է թողարկվել «Առողջապահական թերթ» ամսագիրը: 1890թ. կառուցվել և շահագործվել է ձեզ ծանոթ շենքը՝ Երևանի առաջին հիվանդանոցը, որը հպարտությամբ կարող եմ ասել այսօր համարվում է համալսարանական հիվանդանոց: Այդ ժամանակ ունեցել է ընդամենը 12 մահճակալ՝  7-ը տղամարդկանց, 5-ը՝ կանանց համար»,-մանրամասնեց «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավարը՝ շարունակելով, որ հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով 1922թ.  Հայաստանում ստեղծվել են առաջին հիգիենիկ և հակահամաճարակային կազմակերպությունները, 1923թ. հիմնադրվել է Տրոպիկական ինստիտուտը, 1927-ին Երևանում բացվել է առաջին սանիտարահիգիենիկ լաբորատորիան, 1932-ին՝ ԵԲԻ-ում սանիտարահիգիենիկ ֆակուլտետը, 1935-ին՝ համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոնը։

Մասնագետն անդրադարձ կատարեց նաև այդ ժամանակահատվածում հաճախ հանդիպող հիվանդությունների համաճարակաբանական տվյալներին՝ (քութեշ, դիֆթերիա, բնական ծաղիկ, ժանտախտ և այլն)  խոսեց կանխարգելիչ պատվաստումների մասին:

«Հայաստանում կանխարգելիչ պատվաստումների նպատակային և հետևողական իրականացման արդյունքում 1995 թվականից հանրապետությունում պոլիոմելիտի դեպք չի արձանագրվել։ 2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական երկրների, հռչակվել է պոլիոմիելիտից ազատ երկիր։  1994-1995 թթ.՝ 320 դեպք արձանագրած դիֆթերիայի բռնկումից հետո հանրապետությունում իրավիճակը կայունացել է: 2001 և 2009 թվականներին արձանագրվել է 1-ական դեպք: Պատվաստումների ազգային օրացույցում վիրուսային հեպատիտ B-ի պատվաստանյութի ներդրումից հետո հիվանդացությունը զգալիորեն նվազման միտում ունի հատկապես մինչև 18 տարեկանների տարիքային խմբում։ 2007 թվականից կարմրուկի, կարմրախտի, բնածին կարմրախտային համախտանիշի տեղական դեպք չի արձանագրվել (2023 մարտ):  Փայտացում, նորածնային փայտացում հիվանդությունները, կապույտ հազը և համաճարակային պարօտիտը արձանագրվում են որպես եզակի դեպք»,-ընդգծեց նա` իր ելույթում կարևորելով ու առանձնակի շեշտադրելով այն բոլոր հաջողություններն ու ձեռքբերումները, որոնք հնարավոր են դարձել մասնագետների համալիր, քրտնաջան ու հետևողական աշխատանքի շնորհիվ: Խոսվեց նաև պանդեմիաների հարյուրամյա պարբերականության մասին՝

1720թ.  մեծ ժանտախտ

1820թ.  խոլերա

1920թ. իսպանական գրիպ (իսպանկա)

2020թ. COVID-19

Սրանք, զեկույցից մեջբերված տվյալներն են: Աշխարհում, տարբեր դարաշրջաններում` մեկդարյա հաջորդականությամբ արձանագրվել են առողջապահական և սոցիալ-տնտեսական խոշորագույն աղետ հանդիսացող համաճարակներ, ինչպիսիք են վերոնշյալները:

Պրոֆեսորը հույս հայտնեց, որ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած հիվանդությունների դեմ պայքարում` կորոնավիրուսային համավարակից հետո, առնվազն ևս 100 տարի մասնագետները ճիշտ համաճարակաբանական ռազմավարություն վարելով, հաջողություններ կգրանցեն՝ կառավարելի դարձնելով նման մասշտաբային բռնկումները:

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը շարունակելով՝ «Քաղաքների կանաչացումը՝ որպես բնակչության առողջության ապահովման գործոն» զեկույցը ներկայացրեց:

Մասնագետի խոսքով՝ քաղաքային միջավայրում չկա հարց, որտեղ կանաչապատումն իր դերը չունենա. այն ազդում է բոլոր բնապահպանական խնդիրների վրա:

Ալեքսանդր Թամանյանի հանճարը նրանում է, որ նա հասկացավ բնության դերը քաղաքում. չի կարող ապրել բնակչությունը և ունենալ առողջության համապատասխան ցուցանիշներ՝ առանց կանաչի: Եվ նախագծեց Երևանը՝ որպես քաղաք-այգի»,-ասաց նա՝ հավելելով, որ 100 տարվա ընթացքում մեր մայրաքաղաքը ցածր քաղաքից վերածվել է բարձրահարկ շենքերով քաղաքի` առաջացնելով  բնապահպանական խնդիրներ:

Քրիստինա Վարդանյանի խոսքով՝ քաղաքը մեծանում է, սակայն ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները չեն ավելանում: Երևանի ամենակարևոր հատվածը՝ բնապահպանական տեսանկյունից Հրազդանի կիրճն է: Այնտեղ որտեղ բնական ձևով կանաչը և կապույտը՝ որպես ենթակառուցվածքներ, միացած են իրար, այն ողնաշարն է, որտեղ պետք է ձևավորել կանաչապատումը, ինչն արտակարգ ձևով արել էր ճարտարապետ Թամանյանը:

Մեջբերելով ԱՀԿ-ի տվյալները՝ նշեց, որ օդի աղտոտվածությամբ պայմանավորված, տարեկան աշխարհում մահանում է 7 միլիոն մարդ: Աշխարհի քաղաքների 80 տոկոսը չունեն պահանջված ցուցանիշներ. բնակչության մոտ 92 տոկոսն ապրում է ոչ այն պայմաններում, որոնք ահրաժեշտ են:

«Վերջին գիտական ուսումնասիրությունն ապացուցեց 3/30/300 օրենքը: Դա նշանակում է, որ մարդն իր պատուհանից պետք է տեսնի 3 ծառ, 30 տոկոս կանաչ ծածկույթ, 300 մետր հեռավորության վրա պետք է ունենա առաջին կանաչ գոտին»,-պարզաբանեց նա՝ ավելացնելով, որ կանաչ ենթակառուցվածքների հիմնական գործառույթներն են քաղաքային միջավայրի բարելավումն ու բնակչության առողջության ապահովումը:

Եթե ակտիվ արդյունաբերական կյանքով և խիտ երթևեկությամբ խոշորագույն քաղաքներում ընդհանուր օգտագործման կանաչ տնկարկները՝ զբոսայգիները, այգիները և պուրակները զբաղեցնում են տարածքի 20 տոկոսից պակաս, ապա բնակչության շրջանում սկսում են առողջական խնդիրներ՝ պայմանավորված թթվածնային քաղցով և մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերով թունավորման պատճառով:

Զեկուցողն ընդգծեց, որ կանաչ տարածքները՝ քաղաքային բնակչության առողջության պահպանման անգնահատելի ռեսուրս են: Քաղաքային այգեգործությունն իրական և արդյունավետ միջոց է՝ բարելավելու բնակչության կյանքի որակը:

Քաղաքային կանաչ տարածքների 10 տոկոսով ավելացումը նվազեցնում է բժիշկների այցելությունների թիվը, կարծես բնակչությունը 5 տարով երիտասարդացել է:

«Հայաստանի բնակչության շրջանում գրանցվում է հիվանդության ցուցանիշների կայուն աճ, այդ թվում էկո-կախվածություն ունեցող՝ շնչառական, սիրտ-անոթային, չարորակ նորագոյացությունների և այլն: Մեր երկրում վերջին 30 տարվա ընթացքում գրանցվել են ջերմային ալիքների օրերի քանակի և տևողության ավելացնում, ինչին զուգընթաց, հավաստի ավելանում են բոլոր պատճառներից բնակչության մահվան դեպքերը»,- ասաց նա` տեղեկացնելով, որ կանաչ տարածքների և երեխաների հոգեկան առողջության միջև փոխկապակցության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մանկության տարիներին կանաչապատման բարձր մակարդակն ու կանաչ տարածքների հետ շփումը, հետագայում կապված են հոգեկան խանգարումների զարգացման ավելի ցածր ռիսկի հետ:

Ամփոփելով խոսքը՝ ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտը հիշեցրեց, որ տնկելով ծառեր կարելի փրկել կյանքեր և կարևոր է, որ այդ ծառերը տնկվեն ճիշտ տեղում և ճիշտ քանակով՝ հաշվի առնելով բոլոր կարևոր գործոնները:

Համալսարանականների նպատակն էր իրազեկել բուժանձնակազմին Երևանի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության համաճարակաբանության վերաբերյալ` ներկայացնելով կանխարգելիչ ծառայության զարգացումը, արդի գործառույթները` ուշադրություն դարձնելով շրջակա միջավայրի փոփոխվող ազդեցությանն առողջական ցուցանիշների վրա և ընդգծելով դրանց կանխարգելման կարևորությունը:

yemek tarifleri betorder hititbet rokubet betorder betpark kolaybet dumabet giriş onwin giriş hititbet hititbet betgaranti giriş betpark giriş kolaybet paşacasino betorder betorder betmarino kolaybet rokubet interbahis betpas betgaranti betboo betboo bets10 kavbet telebet supertotobet kralbet grandbetting