Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գանգուղեղային ծանր վիրավորում ստացած տղաների համար բացվեց Հայաստանում առաջին խնամքի կենտրոնը

Գանգուղեղային ծանր վիրավորում ստացած  տղաների համար բացվեց Հայաստանում առաջին խնամքի կենտրոնը

Զինվորի տունը նոր բաժանմունք ունի: Սա Հայաստանում առաջին կենտրոնն է, որ նախատեսված է գանգուղեղային ծանր վնասվածքներով և վերականգնողական խնամքի կարիք ունեցող տղաների համար: 

Զինվորի տունը հունվարի 29-ին 4 տարեկան դարձավ: Հազարավոր տղաների կյանքեր փրկած, կյանքեր փոխած, ոտքի հանած և կյանքի հանդեպ հետաքրքրությունը վերականգնած մեր կենտրոնը նոր ծրագրերով շարունակելու է իր զինվորանվեր գործը: 

Բաժանմունքը գործելու է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի տարածքում. դա անհրաժեշտություն էր, քանի որ ծանր վիրավորումներով զինվորներին ռեանիմատոլոգներից բացի նույն տեղում, առանց տեղաշարժելու կկարողանան բուժօգնություն ցուցաբերել նաև այլ նեղ մասնագետներ: 

Ինչպես Զինվորի տան մնացած բոլոր ծառայությունները, այս մեկը նույնպես անվճար է մատուցվելու: 

Բաժանմունքի բացմանն անհրաժեշտ ամբողջ գումարը նվիրաբերել է Family Rescue Fund հիմնադրամը: