Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները մասնակցեցին «Մասնագետ» ծրագրին. տեսանյութ

Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները մասնակցեցին  «Մասնագետ» ծրագրին. տեսանյութ

ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող «Մասնագետ» ծրագրի շրջանակում Գավառի պետական բժշկական քոլեջի ուսանողները շրջայց կատարեցին բժշկական համալսարանում:

Նրանք սկզբում հյուրընկալվեցին բուհի թանգարանում, որտեղ ծանոթացան բժշկագիտության պատմությանը, ստացան տեղեկատվություն այս ոլորտում մեծ ավանդ ունեցող բժշկապետերի կյանքի և գործունեության մասին:

Ստոմատոլոգի մասնագիտությունն ընտրած ուսանողները, թանգարանի հարևանությամբ տեղակայված Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում մասնակցեցին տեսական և գործնական դասի:

Մարզաբնակ սովորողները ծանոթացան  նաև առաջին բուժօգնության հմտություններին՝ պրակտիկ աշխատանքների միջոցով:

Կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող նախագիծը շարունակվում է` մասնակիցներին առիթ ընձեռելով այցելել բժշկական մայր բուհ, ծանոթանալ բժշկական կրթության հնարավորություններին ու կողմնորոշվել մասնագիտության  ընտրության հարցում: