Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԱՄՆ-ում անցկացվող գիտական կարևոր միջոցառմանը Եվրոպայի դեսպանը՝ ԵՊԲՀ-ից

ԱՄՆ-ում անցկացվող գիտական կարևոր միջոցառմանը Եվրոպայի դեսպանը՝ ԵՊԲՀ-ից

Այս տարի Եվրոպայի Նեյրոփսիխոֆարմակոլոգիական քոլեջը (ECNP) ԱՄՆ-ում ներկայացնելու հնարավորությունը ընձեռնված էր ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանին:

Ամեն տարի ECNP-ին խիստ մրցույթային սկզբունքներով գործուղում է իր վեց դեսպաններին Ամերիկայի Նեյրոփսիխոֆարմակոլոգիական քոլեջի (ACNP) տարեկան փակ գիտաժողովին՝ ներկայացնելու Եվրոպայի գիտական ներուժը։ Այս տարի այդ վեց ներկայացուցիչներից մեկը պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանն էր, ով ներկայացրեց այս ոլորտի Եվրոպայի ձեռքբերումները, ինչպես նաև Հայաստանում իրականացվող աուտիզմին նվիրված հետազոտությունները:

Նշենք, որ կոնգրեսին տարբեր երկրներից մասնակցում էին խոշորագույն գիտնականներ, որտեղ էլ առանձնացված դասախոսությամբ հանդես եկավ խոշորագույն նեյրոգիտնական Թոմաս Ինսելը, ով շուրջ 13 տարի գլխավորել է Հոգեկան առողջության ազգային ինստիտուտը և հանդիսանում է ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտի կողմից թողարկված ամենախոշոր նախագծերից մեկի՝ «Ուղեղի նախաձեռնություն» նախագծի հիմնադիրներից: Սա լուրջ հնարավորություն է Հայաստանը ԱՄՆ-ում որպես Եվրոպայի նեյրոգիտության մասնիկը ներկայացնելու: