Երիտասարդ հետազոտողների միության ջանքերով հոկտեմբերի 28-ին կազմակերպվեց այց FMD&KL ընկերություն, որը ներկայացնում է պայմանագրային հետազոտական կազմակերպություն (CRO):
ԵՊԲՀ Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի գլխավորությամբ մոտ 40 երիտասարդ հետազոտող և գիտնականի կարիերայով հետաքրքրվող ուսանողներ այցի ընթացքում առիթ ունեցան ծանոթանալ ընկերության գործունեության ոլորտների, գործառույթների և կառուցվածքի հետ։
Կլինիկական փորձարկումների (Clinical trials) ոլորտը, լինելով Հայաստանում դեռևս ոչ այնքան լավ զարգացած, հատկապես հետաքրքական է երիտասարդ հետազոտողների համար, քանզի այն ստեղծում է զարգացման լայն դաշտ երիտասարդների համար` հնարավորություն տալով ձեռք բերել նոր հմտություններ և բարձրացնել կատարվող կլինիկական հետազոտությունների որակը։