Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ մասնագետները կլինիկական հետաքրքիր դեպք են ներկայացրել Թրոմբոզի և հեմոստազի միջազգային համագումարում

ԵՊԲՀ մասնագետները կլինիկական հետաքրքիր դեպք են ներկայացրել Թրոմբոզի և հեմոստազի միջազգային համագումարում

Թրոմբոզի և հեմոստազի միջազգային համագումարին (International Society on Thrombosis and Haemostasis) ներկայացվել է ԵՊԲՀ մասնագետների հեղինակած կլինիկական դեպքը՝ «Հիդրօքսիքլորոքինի դերը թրոմբոֆիլիայով և հակաֆոսֆոլիպիդային համախտանիշով հիվանդների մոտ կրկնվող թրոմբոզի երկրորդական կանխարգելման գործում» խորագրով։

Սեղմագիրը ներկայացվել է ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի դասախոս, Արյունաբանական կենտրոնի Հեմոսթազի և թրոմբոզի կլինիկայի ղեկավար Հեղինե Խաչատրյանի, կլինիկական օրդինատոր Ալիսա Մովսիսյանի կողմից, իսկ համահեղինակների շարքում են Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանը, Մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի դասախոսներ Հայկ Գրիգորյանը, Նելլի Սարգսյանը և այլք:

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը բնութագրվում է կրկնվող երակային կամ զարկերակային թրոմբոզի բարձր հաճախականությամբ:
Սովորական հակակոագուլյացիոն թերապիան կարող է անարդյունավետ լինել հակաթրոմբոտիկ պրոֆիլակտիկայի համար։ Այն շարունակում է խնդիր մնալ հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի վարման ընթացքում։

Հայ մասնագետների հեղինակած բժշկագիտական աշխատանքի նպատակն է ընդգծել հիդրօքսիքլորոքինի արդյունավետությունը կրկնվող թրոմբոզի դեպքերը նվազեցնելու և հակաֆոսֆոլիպիդային համախտանիշով հիվանդների մոտ կրկնվող թրոմբոզի կանխարգելման գործում: