Հուլիսի 17-ին Երևանի պետական բժշկական համալսարան է այցելելու Ջորջիայի տեխնոլոգիաների ինստիտուտի վաստակավոր գիտնական, Էլեկտրական, Կոմպյուտերային և կենսաբժշկական ինժեներիայի պրոֆեսոր Ստանիսլավ Էմելիանովը։
Դոկտորը զեկույց է ունենալու ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող “Science Hub” ինտերակտիվ միջոցառման ընթացքում, որը արդեն երկրորդ անգամ է անցկացվում։ Առաջին հյուրը եղել է Զարուհի Կարաբեկյանը՝ այս տարվա մայիսին։
Դոկտոր Էմելիանովը հանդիսանում է նաև Էմորիի Բժշկական համալսարանի ռադիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Ուինշիփի քաղցկեղի ինստիտուտի անդամ,ինչպես նաև Ուլտրաձայնային հետազոտությունների և թերապիայի լաբորատորիայի տնօրենն է։
Այս գիտնականը մասնագիտացված է նանոտեխնոլոգիաների ոլորտում։ Իր լաբորատորիայի աշխատանքները հիմնականում տանում է դիագնոստիկայի և թերապիայի մեջ նանոտեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ։
Science Hub իվենթին ներկա լինելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հուլիսի 15-ը հետևյալ հղմամբ՝
https://goo.gl/forms/5W13cguMBf2G9wuf1