Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Եվրամիության հետ ԵՊԲՀ-ի աշխատանքի պտուղները՝ Բրյուսելից

Եվրամիության հետ ԵՊԲՀ-ի աշխատանքի պտուղները՝ Բրյուսելից

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ԵՄ-Արևելյան գործընկերության հրավերով հունիսի 9-ից 12-ը Բրյուսելում մասնակցել է Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև գիտության, տեխնոլոգիայի և նորարարության բնագավառում համագործակցության ամփոփիչ ժողովին (“EU-EaP STI cooperation: Beyond 2020”):

Կոնստանտին Ենկոյանը ներկայացրել է Երևանի պետական բժշկական համալսարանի հաջողությունները վերոնշյալ ոլորտներում։ Նրա ելույթի առանցքում էր ԵՊԲՀ-ի կողմից շահած Եվրամիության «Հորիզոն 2020 COBRAIN» ծրագիրը:

Այցի ընթացքում տեղի ունեցան մի շարք քննարկումներ՝ նվիրված գիտության, տեխնոլոգիայի և նորարարության բնագավառում Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև համագործակցության ամրապնդմանը, «Հորիզոն 2020» և «Հորիզոն-Եվրոպա» ծրագրերի իրականացմանը: