Այսօր տեղի ունեցավ ԵՊԲՀ Գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին անվանական կրթաթոշակներ շնորհվեց:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը բեմահարթակ հրավիրելով կրթաթոշակառուներին ևս մեկ անգամ շնորհավորեց նրանց՝ մաղթելով բարի երթ. «Ես ուզում եմ, որ դեմքով ճանաչենք այս մարդկանց, նրանք բժշկական համալսարանի ապագա գիտական միտքն ու պրակտիկ հնարավորություններն են: Ապագայում այս մարդիկ են լինելու մեր ներկայացուցիչները: Եւս մեկ անգամ շնորհավորելով ուզում եմ ցանկանալ մեր ուսանողությանը, որպեսզի տեսնեն և ճանաչեն նրանց և իրենք էլ փորձեն դառնալ անվանական կրթաթոշակառուներ»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետից Հրաչյա Աջամյանը, Հովհաննես Ստեփանյանը և Բենիկ Մխիթարյանը, Ստոմատոլոգիական ֆակուլտետից Լիլիթ Վլասյանը հանդիսանում են Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառուներ: Ստոմատոլոգիական ֆակուլտետի ևս մեկ ուսանող այս տարի կստանա անվանական կրթաթոշակ: Անահիտ Ֆիդանյանը հանդիսանում է Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակառու:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետից Ջուլիետա Սիմոնյանին շնորհվեց Վահան Արծրունու կրթաթոշակ, Մարկ Գրիգորյանը՝ Լևոն Հովհաննիսյանի, Լիանա Համբարձումյանը՝ Բարդուղիմեոս Ֆանարջյանի, Սվետլանա Գասպարյանը Գրիգոր Անեշյանի անվան կրթաթոշակներ: