ԵՊԲՀ ՈՒԳԸ ArmBionics թիմը՝ ստանալով դրամաշնորհ Innovative solutions and technologies(ISTC) Joint research grant program-ի շրջանակներում, մայիսի 31-ին ներկայացրեց իր աշխատանքի առաջին արդյունքները ISTC գիտական օրվա շրջանակներում։
ՈՒսանողները սկսել են իրենց աշխատանքը դեռևս 2017թ-ին, ՈՒԳԸ ներամբիոնական խմբակի շրջանակներում, ոգեշնչվելով համալսարանի հիմնական ուղղվածությամբ՝ նեյրոգիտությամբ։
Այժմ, արդեն իսկ ձևավորված խումբը հասել է որոշակի հաջողությունների։ Ուսանողներ Մարինա Դավթյանը ու Սոսե Բերբերյանը՝ Լուսինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, դիմել են դրամաշնորհի ու կարողացել են իրագործել բիոնիկ ձեռքի պրոտոտիպի նախագծումը, հավաքումը ու փորձակումը տարբեր կառավարման համակարգերի օգնությամբ։
Աշխատանքի հիմնական հետազոտական բաղադրիչն է ուղեղի ազդանշանի էլեկտրոէնցեֆալոգրաֆիկ գրանցումը ու տվյալների վերլուծությունը մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով։
Ինչպես փաստեց ՈՒԳԸ նախագահ Սենիկ Մատինյանը, ուսանողներն իրենց նախագծի շրջանակում նախատեսում են համագործակցել նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ։