Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

​Հանդիպում երիտասարդ հետազոտողների հետ

​Հանդիպում երիտասարդ հետազոտողների հետ

«Գիտության շաբաթ 2017» միջոցառման Երիտասարդական գիտական օրվա ավարտին ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողներն ու գիտությամբ զբաղվող ուսանողների հետ քննարկվեցին գիտությանը վերաբերող մի շարք հարցեր:

Երիտասարդները ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին ներկայացրին իրենց կողմից կատարվող գիտական աշխատանքների հիմնական ուղղությունները, ինչպես նաև խոսեցին իրենց հուզող մի շարք խնդիրների մասին: Մասնավորապես` նշվեցին այն խոչընդոտները, որոնց հանդիպում են երիտասարդ հետազոտողները գիտական աշխատանքներ իրականացնելիս: 

Ռեկտորը վստահեցրեց, որ բուհում ակտիվ քայլեր են տարվում գիտական աշխատանքները խթանելու ուղղությամբ` առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահելով երիտասարդներին: Նա կարևորեց երիտասարդների մասնակցությունը միջազգային ճանաչում ունեցող գիտական միջոցառումներում: Ընդգծվեց այն գաղափարը, որ յուրաքանյուր երիտասարդ հետազոտող պետք է իր զարգացումը տեսնի նաև համալսարանի զարգացման մեջ, ինչը հետագա հաջողության համար առավել երկարաժամկետ հեռանկարներ կարող է ստեղծել:

Երիտասարդների կողմից առաջարկվեց որպես խրախուսման մեթոդ համալսարանի կողմից ներդնել մրցույթային ճանապարհորդական դրամաշնորհներ և դրանք հատկացնել այն երիտասարդներին, ովքեր արտասահմանյան լուրջ գիտաժողովներին կներկայանան գիտական զեկույցներով կամ ովքեր կմեկնեն արտերկիր լաբորատոր գիտական նոր մեթոդներ սովորելու նպատակով: