Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հերթական հաջողությունը գիտության ոլորտում

Հերթական հաջողությունը գիտության ոլորտում

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի հրամանով հաստատվել են ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորմամբ երաշխավորված գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը: Ուրախությամբ նշենք, որ ԵՊԲՀ միջոցառումներից երեքը ևս ընդգրկվել են այդ ցանկում: 

Երիտասարդ գիտնականների 10 հաղթող դպրոցների շարքում են ԵՊԲՀ-ի կողմից ներկայացված երկու գիտական դպրոցները, իսկ հաղթող միջոցառումների շարքում է ԵՊԲՀ տարեկան հաշվետու գիտաժողովը`«Գիտության շաբաթ 2018»-ը: Բացի այդ հաղթող գիտական դպրոցներից «Համագործակցությունը որպես գիտական հաջողության բանալի» դպրոցը Երիտասարդ հետազոտողների միության կողմից շահած առաջին դրամաշնորհն է, որը, ըստ երիտասարդ հետազոտողների, դառնալու է ոչ միայն կառույցի, այլև մի շարք անհատների հաջողության բանալիներից մեկը և նոր հնարավորություններ կբացի երիտասարդ գիտնականների համար: 

Շնորհավորում ենք կազմակերպիչներին` ակնկալելով հետաքրքիր գիտական միջոցառումներ: