Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կընդլայնվեն սննդամթերքի ու բույսերի վրա շրջակա միջավայրի ազդեցությանն ուղղված ուսումնասիրությունները

Երկկողմ համագործակցությունը զարգացնելու նպատակով ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի և Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի գլխավորությամբ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի աշխատակիցներն այցելել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ:

Այցի շրջանակներում քննարկվել են երկու կազմակերպությունների միջև հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես գիտական, այնպես էլ կրթական տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում ԵՊԲՀ պատվիրակությունը նաև շրջել է «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարական հետազոտությունների լաբորատորիաներով, ծանոթացել պայմաններին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել սննդամթերքի ու բույսերի վրա շրջակա միջավայրի ազդեցությանն ուղղված համատեղ ուսումնասիրությունները: