Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Լավ լուր ԵՊԲՀ հետազոտողների և գիտնականների համար

Լավ լուր ԵՊԲՀ հետազոտողների և գիտնականների համար

Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք, որ գիտական հետազոտությունների ոլորտում ազդեցության գործոնով (ԱԳ` ըստ «Institute for Scientific Information (ISI JCR)»-ի տվյալների) հոդվածների տպագրությունը խթանելու նպատակով ԵՊԲՀ-ն համալսարանի աշխատակիցների համար նախաձեռնել է «Ազդեցության գործոն ունեցող պարբերականներում հոդվածների տպագրության խրախուսման» ծրագիրը»:

Դիմումները ընդունվում են հոդվածի տպագիր կամ էլեկտրոնային տարբերակը լույս տեսնելուց հետո 6 (վեց) ամյսա ժամկետում (2017թ. հուլիսի 1-ից օգոստոսի 1-ը լույս տեսած հոդվածների դիմումներն ընդունվում են մինչև ս/թ հունվարի 31-ը ներառյալ):

Դիմումները կարող եք ներկայացնել ԵՊԲՀ գիտության վարչություն՝ տպագիր և էլեկտրոնային տարբերակով (science@ysmu.am): 

Մանրամասները կից ֆայլերում՝ 

Ազդեցության գործոն ունեցող պարբերականներում հոդվածների տպագրության խրախուսման պայմաններ  

Դիմուի ձեւ