Վերջապես սկիզբ տրվեց երկար սպասված Science Incubator ծրագրին։
Science Incubator-ը դասընթացների շարք է, որը նախաձեռնել է ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությունը։ Դասընթացների նպատակն է ուսանողներին սովորեցնել թե ինչպես զբաղվել գիտությամբ, սկսած գիտական հոդվածներ գրելուց, փնտրելուց մինչև վիճակագրական վերլուծություն։ Առաջին դասընթացը տեղի ունեցավ ապրիլի 19-ին: Հոդվածների որոնման և ընթերցանության մասին ուսանողների հետ իր փորձով կիսվեց Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի տեղակալ Արտեմ Գրիգորյանը։
Դասընթացից առաջ բոլոր ընտրված մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, ով կարևորեց ՈՒԳԸ կողմից նման նախաձեռնության իրականացումը և խոսեց ինկուբատորային այս ծրագիրը բժշկական համալսարանի ուսումնական գործընթացում ընդգրկելու պոտենցիալ հնարավորության մասին։ Այսօր էլ 2-րդ դասընթացը վարեց Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Նարինե Սարվազյանը, այնուհետև գիտնականներին օգնող գործիքներին անդրադարձավ Կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ Կատարինե Ֆերեշետյանը։
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։