Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մի շարք առաջատար պրոֆեսորներ դասախոսեցին բժշկական համալսարանում

Մի շարք առաջատար պրոֆեսորներ դասախոսեցին բժշկական համալսարանում

Երկօրյա գիտագործնական այցով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էին իմունոլոգիայի բնագավառի Ռուսաստանի Դաշնության ակադեմիկոսներ և մի շարք առաջատար պրոֆեսորներ, ովքեր հանդես եկան ինչպես նեղ մասնագիտական, այնպես էլ գործնական նշանակությունունեցող դասախոսություններով բժիշկների համար։

Հյուրերը գործնական հանդիպումներ ունեցան մի շարք ամբիոնների հետ, մասնավորապես ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնում պրոֆեսորների հետ քննարկվեցին հետագայում ևս համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակելու հարցը՝ նախատեսելով նման հանդիպումները դարձնել ավելի հաճախակի։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց իրականացնել համատեղ ծրագրեր և դիմել համատեղդրամաշնորհների, քննարկվեցին քրոնիկական եղնջացանի ուսումնասիրությանն ուղղված համատեղ նախագծի մանրամասները։ Մեկ այլ քննարկում ծավալվեց ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնում, որտեղ հյուրընկալվել էին ՌԴ առաջատար պրոֆեսորեր Անդրեյ Պրոդեուսը և Իվան Կոզլովը։

Այցի ընթացքում քննարկվեցին գիտական և կլինիկական մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև ձեռք բերվեց համաձայնություն հետագա համագործակցության համար «Պրենատալ սթրեսիազդեցությունը իմուն համակարգի վրա» ամբիոնական թեմայի շրջանակում: Ակադեմիկոսներ Արեգ Թոթոլյանը և Վլադիմիր Կոզլովը, պրոֆեսորներ Իվան Կոզլովիև Տատյանա Ֆեդոսկովայի հետ միասին այցելեցին կենսաքիմիայի լաբորատորիա։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին բջջային կուլտուրաների ներդրման, մասնավորապես բջջային կուլտուրայի լաբորատորիայի շահագործման սկզբունքները, որը մոտ ժամանակներս պետք է հանձնվի շահագործման։

Քննարկում ծավալվեց նաև աուտիզմի և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների պաթոգենեզում իմուն մեխանիզմների ներգրավման և հետագայում այդ ուղղությամբ համագործակցելու վերաբերյալ։