Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նեյրոգիտության լաբորատորիայի հերթական հաջողությունը միջազգային հարթակում

Նեյրոգիտության լաբորատորիայի հերթական հաջողությունը միջազգային հարթակում

Այսօր Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում(ISTC) տեղի ունեցավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և PMI Science համատեղ հայտարարված ասպիրանտների աջակցության ծրագրի արդյունքների ամփոփումը:

ԵՊԲՀ ասպիրանտ, նեյրոգիտության լաբերատորիայի կրտսեր գիտաշխատող Սենիկ Մատինյանի “Multimodal Strategy to induce directed neuroblast migration and maturation into functional circuits of the peri-infarct zone” աշխատանքը հաղթող ճանաչվեց:

Նշենք, որ աշխատանքը ղեկավարվում է ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը:

Հետազոտական աշխատանքի սկզբնական փուլը մեկնարկել է տարիներ առաջ և համահունչ է համալսարանի գերակա գիտական ուղղվածությանը՝ նեյրոգիտությանը։