Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նեյրոգիտության նոր սարքավորումներով հագեցած լաբորատորիան ընդունեց առաջին հյուրերին

Նեյրոգիտության  նոր սարքավորումներով հագեցած լաբորատորիան ընդունեց առաջին հյուրերին

ԵՊԲՀ Նեյրոգիտության  նոր սարքավորումներով հագեցած լաբորատորիան ընդունեց առաջին հյուրերին։ Տեսական ամբիոնների պրոֆեսորներն ու վարիչները ծանոթացան լաբորատորիայի նոր հնարավորություններին։

Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, գիտության գծով պրոռեկտոր պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց լաբորատորիայի հիմնադրման պատմությունը, ինչպես նաև բոլոր այն դրամաշնորհային ծրագրերը, որոնց շնորհիվ վերջին տարիների ընթացքում լաբորատորիայի կողմից ձեռք են բերվել նորագույն սարքավորումները և այն մեթոդները, որոնք հնարավորություն կտան իրականացնել ժամանակակից գիտական աշխարհին համապատասխան հետազոտություններ։ Պրոֆեսոր Ենկոյանի խոսքով՝ այս լաբորատորիան այն վառ օրինակներից է, թե ինչպես տարբեր դրամաշնորհային ծրագրերի ճիշտ պլանավորման և ռեսուրսների ճիշտ կիրառման արդյունքում կարելի է ունենալ բավական հզոր սարքավորումներով հագեցած ժամանակակից լաբորատորիա։ 

Օրվա երկրորդ կեսին լաբորատորիայի հաճելի խառնաշփոթը շարունակվեց երիտասարդների այցով։ Նպատակը նույնն էր, թեև մեթոդների և հնարավորությունների վերաբերյալ քննարկումները առավել թեժ էին։ Երիտասարդ հետազոտողների միության նախագահ Մարիամ Մովսիսյանը նշեց, որ նման հանդիպումները հարթակ են ստեղծում միջամբիոնական սերտ համագործակցությունների և նոր համատեղ հետազոտությունների պլանավորման համար։