Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Ուղեղի նախաձեռնություն» համաշխարհային նախագծի ջատագովներից Ռաֆայել Ջուստի դասախոսությունը նվիրված էր ուղեղի հետազոտություններին

Այս շաբաթ ևս Երևանի պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց խոշոր գիտնականի: FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամի կողմից կազմակերպվող Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակում ԵՊԲՀ-ում դասախոսությամբ հանդես եկավ աշխարհահռչակ գիտնական, ԱՄՆ-ի Կոլումբիայի Նեյրոտեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, կգթ., պրոֆեսոր Ռաֆայել Ջուստը: Գիտնական, ով կանգնած է «Ուղեղի նախաձեռնություն»  համաշխարհային նախագծի հիմքերում:

Դասախոսության մասնակիցներին ներկայացնելով հարգարժան հյուրին՝ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ գործընկեր FAST հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում եկել են այն եզրակացության, որ հենց բժշկական համալսարանը կհանդիսանա այն հարթակը, որտեղ պրոֆեսոր Ռաֆայել Ջուստը կներկայացնի իր թիրախային դասախոսությունը նվիրված ուղեղի հետազոտություններին, ուղեղի ճանաչմանը:

Ավելի քան մեկ ժամ տևած դասախոսության ընթացքում պրոֆեսոր Ջուստը հանգամանալից անդրադարձավ ուղեղի հետազոտությունների թեմային, ներկայացրեց իր կողմից կատարած ուսումնասիրությունները: Ներկաները հնարավորություն ունեցան իրենց մասնագիտական հարցերն ուղղել հրավիրված գիտնականին և լսել մասնագետի պրոֆեսիոնալ կարծիքը: