Սիրելի ապագա բժիշկներ, եթե պատրաստ եք խորությամբ սովորել և դառնալ միջազգային մակարդակի մասնագետ, ապա գերլարված օրակարգով բժշկական ուսուցման՝ «ԳԼՕԲՈՒՍ» ծրագիրը հենց ձեզ համար է:
«ԳԼՕԲՈՒՍ»-ը ԵՊԲՀ կարիերայի զարգացման կենտրոնի նախաձեռնությունն է՝ հիմնված ամերիկյան բժշկական կրթության սկզբունքների վրա:
Ուսուցումը ներառում է ժամանակակից նյութերի կիրառում, ինտերակտիվ պարապմունքներ և թեստավորում:
Մենք առաջարկում ենք հարցերի քննարկում, կլինիկական դեպքերի վերլուծություն և գիտելիքի ամրապնդում՝ միասին:
Ծրագիրը նախատեսված է միայն ԵՊԲՀ 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողների համար։
Մասնակիցներն ընտրվում են հարցազրույցի միջոցով:
Դուք կստանաք հասանելիություն բարձրորակ ուսումնական նյութերին, միջազգային դասախոսություններին և ԵՊԲՀ մասնագետների հետ գործնական պարապմունքներին:
Գրանցվեք հիմա։
«ԳԼՕԲՈՒՍ». Ձեր ուղին դեպի բժշկության ապագա:
Գրանցվելու համար https://form.jotform.com/250993305194057