Հաղորդակցում արվեստի հետ

Հաղորդակցում արվեստի հետ

Դեղագիտական ֆակուկտետի 5-րդ կուրսի ուսանողների խումբը ֆակուլտետի ղեկանատի մասնագետ Ռուզաննա Միրզոյանի ուղեկցությամբ այցելել են ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ  Ջոտտոյի   (Գևորգ Գրիգորյան, 1897-1976թթ. ) արվեստանոց-թանգարան:

Ազգային պատկերասրահի մասնաճյուղերից մեկը համարվող այս թանգարան ապագա դեղագետների այցը ճանաչողական էր, նպատակ ուներ ծանոթացնել նրանց արվեստանոց-թանգարանում ներկայացված նկարչի ստեղծագործական ժառանգությանը, անձնական իրերին, Ջոտտոյի և Դիանա Ուկլեբայի մեծ սիրո պատմությանը:

Ռուզաննա Միրզոյանի փոխանցմամբ` ուսանողները ոգորված էին այցով, մեծ հետաքրքրություն դրսևորեցին արվեստի գործերի, նկարչի կյանքի վերաբերյալ ու հաճույքով ծանոթացան ցուցադրությանը:

Նման այցերը բժշկական բուհում պարբերական են և շարունակական:

Դրանք նպատակ ունեն ապագա մասնագետներին մշակույթին ու պատմությանը հաղորդակից դարձնելով`  նպաստել նաև նրանց անձնային աճին: