Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հաջողված մասնակցություն միջազգային երկու միջոցառման

Հաջողված մասնակցություն միջազգային երկու միջոցառման

Սեպտեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում, ընտրվելով 230 դիմորդից, 23 այլ երկրի ներկայացուցիչների հետ Մանկաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ, Ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության ծառայության բժիշկ Աննա Մխիթարյանը մասնակցել է «Զարգացման ու վարքագծային մանկաբուժության» սեմինարին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում։

Պրոֆեսորադասախոսական կազմը, որը ժամանել էր Ավստրիայի և ԱՄՆ-ի լավագույն համալսարանական հիվանդանոցներից, 1 շաբաթ շարունակ անցկացրել է դասախոսություններ՝ ծանոթացնելով մասնակիցներին զարգացման մանկաբուժության հիմունքներին, հիմնական խնդիրներին ու դրանց լուծման եղանակներին։

«Ներկայացրածս կլինիկական դեպքն ընտրվել է որպես լավագույններից մեկն ու արժանացել սերտիֆիկացման», – մանրամասնում է համալսարանական մանկաբույժը:

Նշենք, որ հաջորդիվ նա Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում հոկտեմբերի սկզբին մասնակցել է 8-րդ Մանկաբուժական համաշխարհային համագումարին՝ զեկուցելով «Վաղ մանկական հասակի կրկնվող բրոնխիալ օբստրուկցիաները. զարգացման ռիսկի գործոններն ու կանխատեսումը» թեման։

Մասնակցությունը երկու միջազգային մանկաբուժական այս իրադարձություններին բժիշկ Մխիթարյանին հնարավորություն կտա ձեռք բերած հմտությունները կիրառել ամենօրյա պրակտիկայում՝ ի նպաստ փոքրիկների առողջության պահպանման: