Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանը՝ հնդիկ շրջանավարտների համար մշտական վերադարձի վայր

Համալսարանը՝ հնդիկ շրջանավարտների համար մշտական վերադարձի վայր

Բժշկական համալսարանում գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել․ յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում շրջանավարտներն այցելում են մայր բուհ, հանդիպում կրթության պատասխանատուների հետ, վերհիշում կյանքի շրջադարձային և պատասխանատու շրջափուլերը։

28-ամյա Ռոհիթ Շարան Սանկարանն առաջադիմությամբ, ակտիվությամբ և պատրաստակամությամբ աչքի ընկած հնդիկ շրջանավարտներից է։

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարտել է 2020 թվականին, մեր երկրից մեկնել 2021 թվականին։ Ավարտել է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանը՝ մասնագիտանալով հանրային առողջության ոլորտում։ Առաջին իսկ փորձից հաջողությամբ հանձնել է Օտարերկրյա բժշկական ավարտական քննությունը՝ FMGE (Foreign Medical Graduation Examination), և սկսել աշխատել Հնդկաստանում։

Ռոհիթ Շարանը վերջերս է ամուսնացել։ Կինը՝ 24-ամյա Սվետա Ռոհիտը, նույնպես բժիշկ է։ Առաջին վայրը, որ ամուսինները որոշեցին այցելել միասին, հենց Հայաստանն էր։ Երեք օրվա ընթացքում հասցնելով հիանալ մեր երկրի հիմնական տեսարժան վայրերով և ազգային ճաշատեսակներով՝ նրանք արդեն պլանավորում են վերադառնալ հաջորդ տարվա ամռանը՝ նորովի բացահայտելու Հայաստանը։ «Մենք կվերադառնանք նորից ու նորից․ այստեղ խաղաղ է, մարդիկ ընկերասեր են», – վստահեցնում է Ռոհիթ Շարանը։

Այժմ նա բժշկական կրթության վերաբերյալ հեռակա հետազոտություն է կատարում Շոտլանդիայի և Մալայզիայի համալսարանների հետ համագործակցությամբ:

Հետազոտության ավարտից հետո նա պլանավորում է վերադառնալ Հայաստան՝ ԵՊԲՀ-ի հետ համագործակցությամբ նոր հետազոտություն սկսելու։

Ի դեպ, Ռոհիթ Շարանն ընտանիքում միակը չէ, որ կրթություն է ստացել ԵՊԲՀ-ում․ եղբայրը՝ 25-ամյա Վարուն Ռոշան Սանկարանը, նույնպես բժշկական բուհի շրջանավարտ է։

yemek tarifleri madridbet madridbet xbahis trwin hititbet vbet bahisfair kolaybet perabet giriş betsat giriş betzula betparibu xbahis trwin betkanyon restbet interbahis truvabet artemisbet titobet cratosslot grandbetting bahisnow pulibet interbahis casinovale sahabet truvabet restbet xbahis betpark betgaranti