Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական մասնագետը՝ Ultrasound for Gynecology միջազգային առցանց դասընթացի խոսնակ

Համալսարանական մասնագետը՝ Ultrasound for Gynecology միջազգային առցանց դասընթացի խոսնակ

ԵՊԲՀ պրոֆեսոր, «Գերձայնային ախտորոշումը մանկաբարձությունում, գինեկոլոգիայում և ֆետալ բժշկությունում» կուրսի վարիչ Կարինե Թոխունցն ընտրվել է «Ուլտրաձայնային հետազոտությունը՝ գինեկոլոգիայում» (Ultrasound for Gynecology) խորագրով միջազգային ամառային սեմինարների շարքի խոսնակ։

Համաշխարհային առաջատար խոսնակների շարքում համալսարանական մասնագետը հունիսի 3-ին, 10-ին, 17-ին և 24-ին հանդես կգա արդեն 4-րդ առցանց դասընթացին, որի նպատակն է բարելավել գինեկոլոգիայի ոլորտում ուլտրաձայնային հետազոտություններ կատարելու գործնական հմտությունները։

Կարինե Թոխունցը մասնակիցների հետ կկիսվի գիտելիքով և ոլորտում բազմամյա փորձով։

Նշենք, որ երկու տարի առաջ նա ընտրվել էր Մանկաբարձության և գինեկոլոգիայի ուլտրաձայնային հետազոտությունների միջազգային միության (International Society of Ultrasound In Obstetrics and Gynecology – ISUOG) դեսպան (ISUOG AMBASSADOR)՝ ակտիվորեն ներգրավվելով կազմակերպության գործունեության մեջ։

yemek tarifleri kolaybet betparibu titobet interbahis betgaranti betpark hititbet mercurecasino supertotobet vbet vevobahis betlike klasbahis bahisfair betmoon