Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական սեքսոլոգները՝ Բժշկական սեքսոլոգիայի եվրոպական միության 26-րդ համագումարին

Համալսարանական սեքսոլոգները՝ Բժշկական սեքսոլոգիայի եվրոպական միության 26-րդ համագումարին

Ավստրիայի Վիեննա քաղաքում փետրվարին կայացել է Բժշկական Սեքսոլոգիայի Եվրոպական Միության (ESSM) 26-րդ համագումարը, որը սեռական բժշկության ոլորտում այսօր առաջատար իրադարձություններից մեկն է:

Համագումարին Հայաստանը ներկայացրել են ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի, Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի սեքսոլոգները՝  պրոֆեսոր Արամ Հակոբյանը, բ.գ.թ. Ռուզաննա Ազատյանն ու Սաթենիկ Սահակյանը։

Գիտաժողովի ընթացքում թիմը ներկայացրել է ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի կողմից կատարված աշխատանքի համառոտագիրը՝ «Սեռական խանգարումները՝ պայմանավորված  սեռական դաստիարակության տիպերով»։

ESSM-ը, որը համախմբում է աշխարհի տարբեր երկրներից սեռական բժշկության մեջ ներգրավված գիտնականների և բժիշկների, նպատակ ունի նպաստել մուլտիդիսցիպլինարային տեսլականի ձևավորմանն ու հատուկ ուշադրություն դարձնել կանանց և տղամարդկանց սեռական առողջությանը։

Այս տարվա համագումարին ժամանանել էր ավելի քան 650 մասնակից աշխարհի տարբեր երկրներից։ Հագեցած գիտական ​​ծրագիրը մասնակիցներին ծանոթացրեց գիտության վերջին հետազոտության արդյունքներին և նորություններին:

Համագումարը մուլտիդիսցիպլինարային էր՝ համախմբել էր սեքսոլոգներին, ուրոլոգներին, գինեկոլոգներին, օնկոսեքսոլոգներին, հոգեբաններին, հոգեբուժներին։ Միջազգային մակարդակի ճանաչում ունեցող ոլորտի առաջատար մասնագետներն ու գիտնականները կիսվեցին իրենց գիտական աշխատանքներով, հետազոտություններով և փորձով։