Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանականների սպորտային հաջողությունները միջբուհական խաղերին

Համալսարանականների սպորտային հաջողությունները միջբուհական խաղերին

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը շարունակում է խրախուսել առողջ ապրելակերպի տարածումը բժշկական մայր բուհում՝ աջակցելով ոչ միայն ապագա բժիշկներին, այնպես էլ դասախոսական կազմին մասնակցել ինչպես ներբուհական, այնպես էլ միջբուհական սպորտային բազմաթիվ միջոցառումների:

ԵՊԲՀ դասախոսները մասնակցել են «Դասախոսական գավաթ – 2025» միջբուհական մարզական խաղերին՝ լավագույն արդյունքներ ապահովելով:

Շախմատ մարզաձից մրցաշարին մասնակցել և հաղթող է ճանաչվել Դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արփինե Գրիգորյանը, իսկ բասկետբոլ մարզաձևից թիմային խաղում երկրորդ հորիզոնականն են զբաղեցրել Ֆիզիկական դաստիրակության ամբիոնի դասախոսներ Նելլի Սարգսյանը, Հայկ Մինասյանը և Գևորգ Գրիգորյանը:

Նման միջոցառումների նպատակը Հայաստանի բուհերում առողջ ապրելակերպի տարածումն ու զարգացումն է:  Հերացիականները մշտապես ակտիվորեն մասնակցում են ինչպես ներբուհական, այնպես էլ միջբուհական սպորտային բազմաթիվ միջոցառումների՝ ոգևորիչ օրինակ դառնալով գործընկերների, ապագա բժիշկների համար: