Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

​Հանդիպում Հնդկաստանի դեսպանի հետ

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սանգվան Յոգեշվարը ավանդույթի համաձայն ուսումնականա տարվա սկզբին այցելեց ԵՊԲՀ, ուր այսօր բժշկական կրթություն է ստանում ավելի քան 900 հնդիկ ուսանող:

Դեսպանը շնորհավորեց հնդիկ ապագա բժիշկներին ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց արագ արձագանքել բոլոր հարցերին ու առաջարկներին: Նշենք, որ արդեն երեք տասնամյակ է, ինչ ԵՊԲՀ-ում բժշկական կրթություն են ստանում հնդիկ ապագա բժիշկները:

Մեր բուհի 2000 հնդիկ շրջանավարտները մասնագիտական հաջողված գործունեություն են ծավալում աշխարհի տարբեր անկյունների հեղինակավոր առողջապահական կազմակերպություններում: