Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հաստատվել են սովորողների վարքագծի կանոնները

Հաստատվել են սովորողների վարքագծի կանոնները

Հարգելի՛ սովորողներ, տեղեկացնում ենք, որ Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի 2017 թվականի հրամանով հաստատվել են սովորողների վարքագծի կանոնները (ներքին կարգապահական կանոններ), որոնք ուժի մեջ կմտնեն 2017 թվականի նոյեմբերի 1-ից:

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական  բժշկական համալսարան» հիմնադրամի սովորողների վարքագծի կանոնները նպատակ ունեն համալսարանական միջավայրում ձևավորել վարքագծային նոր մշակույթ, կանոնակարգել սովորող-սովորող, սովորող-դասախոս, սովորող-համալսարան հարաբերությունները: Հրամանով սահմանվում են սովորողների հիմնական իրավունքները, ինչպես նաև պարտականությունները միջանձնային հարաբերություններում, ուսումնական գործընթացում,  համալսարանից դուրս հարաբերություններում: Միաժամանակ սահմանվում են նաև կարգապահական պատասխանատվության տեսակները, դրանց կիրառմանը ներկայացվող պահանջները:

Հրամանին կարելի է ծանոթանալ հղումով