Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հաստատվեց 2018-2019թթ. ուսումնական տարվա անվանական կրթաթոշակների հավակնող ուսանողների ցանկը

Հաստատվեց 2018-2019թթ. ուսումնական տարվա անվանական կրթաթոշակների հավակնող ուսանողների ցանկը

Ռեկտորատի այսօրվա նիստն ունեցավ նաև հանդիսավոր մաս: Հաստատվեց 2018-2019թթ. ուսումնական տարվա անվանական կրթաթոշակների հավակնող ուսանողների ցանկը: Ռեկտորատի անդամները շնորհավորեցին բարձր առաջադիմությամբ սովորողներին՝ մաղթելով նորանոր կրթական հաջողություններ՝ ի նպաստ բժշկական մայր բուհի զարգացման:

Այսպիսով, Ընդհանուր բժշկության ֆակուլտետից Հրաչյա Աջամյանը, Հովհաննես Ստեփանյանը և Բենիկ Մխիթարյանը, Ստոմատոլոգիական ֆակուլտետից Լիլիթ Վլասյանը կհանդիսանան Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառուներ: Ստոմատոլոգիական ֆակուլտետի ևս մեկ ուսանող այս տարի կստանա անվանական կրթաթոշակ: Անահիտ Ֆիդանյանը կհանդիսանա Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակառու:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետից Ջուլիետա Սիմոնյանը կստանա Վահան Արծրունու կրթաթոշակ, Մարկ Գրիգորյանը՝ Լևոն Հովհաննիսյանի, Լիանա Համբարձումյանը՝ Բարդուղիմեոս Ֆանարջյանի, Սվետլանա Գասպարյանը Գրիգոր Անեշյանի անվան կրթաթոշակներ:

Նշենք, որ Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները սովորում են 5-րդ, իսկ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ապագա բժիշկները 6-րդ կուրսում: Ուսանողները ներկայացրին նաև հաջորդ ուսումնական տարում հետբուհական կրթության ոլորտում իրենց ընտրած ուղղությունները:

Անդրադարձ կատարվեց նաև առկա խնդիրներին, ինչպես նաև այն առաջիկա նոր ծրագրերին, որոնցում ակնկալվում է նաև անվանական կրթաթոշակառուների ակտիվ մասնակցությունը: