Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայ բժիշկների աշխատանքների հերթական ցուցահանդեսը

Հայ բժիշկների աշխատանքների հերթական ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միությունում մայիսի 13-ից  «Արարում են բժիշկ-գեղանկարիչ Արամ Շավերդյանի կոլեգաները, զարմիկները և համերկրացիները» խորագրով  ցուցահանդեսը ներկայացնում է հայ բժիշկների աշխատանքները:

Նշենք, որ Արամ Շահվերդյանը  1936-1937 թթ. եղել է ԵՊԲՀ ռեկտոր , ով ոչ միայն աչքի է ընկել  բժշկագիտության ոլորտում իրբազմամյա փորձով ու կարողություններով, այլև ստեղծագործելու ձիրքով:

Ցուցահանդեսի կազմակերպիչ  Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի դասախոս Գագիկ Շահվերդյանը նշեց՝ ուրախ է,  որ արվեստով շարունակում են հետաքրքրվել շատերը, իսկ կազմակերպելու նպատակը  մեծարելն ու  բժիշկների տաղանդը ի ցույց դնելն է:

Ցուցահանդեսը նվիրված է հայոց մեծերի՝  Թումանյանի, Կոմիտասի  հոբելյաններին: Համերգ, ներկայացում, ընթերցումներ. այս ստեղծագործական մթնոլորտում ոչ միայն արդեն մասնագիտական գործունեության մեջ հաջողությունների հասած բժիշկների, այլև ուսանողների աշխատանքներ էին ընդգրկված, ինչպես նաև այլ մասնագիտության տեր մարդկանց:

Ներկայացված ստեղծագործությունների թվում էին ԵՊԲՀ դասախոս Հովհաննես Հովհաննիսյանի, օրդինատորներ Մհեր Սարգսյանի, Լուսինե Սահակյանի և շատերի աշխատանքները:

Նրանք հագեցած գրաֆիկ ունենալով հանդերձ, հասցնում են տարբեր գույների միջոցով կտավին փոխանցել իրենց ապրումներն ու զգացողությունները, որոնք առաջանում են ոչ միայն մասնագիտության հետ առնչվելիս, այլև կյանքի տարբեր փուլերում տեսածից ու լսածից,  մարդկանց հետ շփումից:

Աշխատանքների ժանրերը տարբեր էին` դիմանկարներ, բնանկարներ, գծանկարներ և այլն:

Նշենք, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 18-ը: