Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայ բժիշկները Սոչիում մասնակցել են «Տղամարդու առողջություն» միջազգային համագումարին

Հայ բժիշկները Սոչիում մասնակցել են «Տղամարդու առողջություն» միջազգային համագումարին Ապրիլի 25-26-ը Սոչիում անցացվեց «Տղամարդու առողջություն» խորագրով միջազգային համագումարը: Հայաստանից միջազգային կոնգրեսին մասնակցում էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը: Միջոցառման գիտական ծրագրի շրջանակում անցկացվեցին սիմպոզիումներ, կլոր սեղաններ, դասախոսություններ, քննարկումներ:

Երկու օր շարունակ համաշխարհային մակարդակի մասնագետներ, այդ թվում` տարբեր երկրներից ժամանած գիտնականներ, հանդես եկան ելույթներով: Զեկուցվող թեմաներն հիմնականում նվիրված էին տղամարդու վերարտադրողական համակարգի օրգանների հիվանդությունների ախտորոշմանը, բուժմանը և կանխարգելմանը: Ծրագիրը հագեցած էր և արդյունավետ, մասնագետները փոխանակվեցին տղամարդկանց մոտ հանդիպող հիվանդությունների բուժման իրենց փորձով և քննարկեցին հետագա համագործակցության ձևաչափերը:

Միջազգային համագումարի ընթացքում հատուկ մրցանակ ստացավ Հայաստանի պատվիրակությունը՝ ի դեմս ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի: Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալ Սոչիի՝ հանգստի միջազգային ստանդարներին համապատասխան ծովափնյա քաղաքի հետ, որն ապահովում է առողջության պահպանման, վերականգնման, սպորտի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: