Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայ և իտալացի դեղագետների առաջին համատեղ հանդիպումը՝ բժշկական բուհում

Հայ և իտալացի դեղագետների առաջին համատեղ հանդիպումը՝ բժշկական բուհում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հոկտեմբերի 4-ին անցկացվեց հայ և իտալացի դեղագետների առաջին համատեղ հանդիպումը։

Բուհի անունից մասնակիցներին ողջունեց Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը։ «Մեկ տարի առաջ մենք բանակցություններ էինք վարում, քննարկումներ անցկացնում, և այսօր համատեղ աշխատանքային հանդիպման գաղափարն արդեն իրականություն է։ Վստահ եմ՝ կունենանք արդյունավետ քննարկում մեր համալսարանի և Իտալիայի Կամերինոյի համալսարանի դեղագետների մասնակցությամբ», – նշեց պրոռեկտորը` ընդգծելով մեծ թվով ասպիրանտների, երիտասարդ հետազոտողների զեկույցները և շեշտելով, որ նրանց ևս պետք է գիտության միջազգային ասպարեզի մի մասը կազմելու հնարավորություն տրվի։

Իտալիայի Կամերինոյի համալսարանի ֆարմակոլոգիայի ամբիոնի դոցենտ Կարլո Պոլիդորին, ով բազմիցս է հյուրընկալվել ԵՊԲՀ-ում, գոհունակությամբ ասաց․ «Մեր հանդիպման առաջին և գլխավոր շարժառիթն ընկերությունն է՝ ընկերությունը հայ գործընկերների հետ, հաջորդը՝ գիտությունը։ Մտքերի փոխանակումը շատ կարևոր է ցանկացած ոլորտի յուրաքանչյուր հետազոտողի համար»։

Նրա խոսքով՝ համագործակցությունը մեկնարկեց պրոֆեսոր Սուրեն Պողոսյանի շնորհիվ, որն աշխատում էր Կամերինոյի համալսարանում։ «Մենք տևական ժամանակ քննարկումներ էինք անցկացնում հետագա փոխգործակցության վերաբերյալ, և ես որոշեցի հրավիրել մեզ մոտ ձեր ուսանողին՝ Վահե Մելիքսեթյանին, որն այսօր, ցավոք, մեզ հետ չէ», – ափսոսանքով հիշեց իտալացի մասնագետը։

Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը ևս ողջունեց հանդիպման մասնակիցներին․ «Սա առաջին համատեղ համաժողովն է, բայց հուսով եմ՝ չի լինի վերջինը։ Այն հատկապես կարևոր է մեր երիտասարդ մասնագետների՝ գիտնականների համար։ Դուք կարող եք օգտակար կապեր հաստատել, որոնք կնպաստեն ձեր մասնագիտական առաջխաղացմանը»։

Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Բալասանյանը պատմեց, որ բժշկական համալսարանի և Կամերինոյի համալսարանի միջև 15-ամյա համագործակցության ընթացքում լավ ավանդույթներ են ձևավորվել։ «Այդ ավանդույթները կլրացվեն և ավելի կհարստացվեն այսօրվա կոնֆերանսով, որի անվանումն արդեն ենթադրում է, որ այն առաջինն է և կլինի շարունակական՝ համալրելով մեր լավագույն ավանդույթների շարքը», – վստահեցրեց պրոֆեսոր Բալասանյանը:

Գիտական զեկույցների մեկնարկային թեման վերաբերում էր լաբորատոր հետազոտություններին։

 Հայ և իտալացի դեղագետները քննարկեցին նեյրոպաթիկ ցավի կառավարման նոր, հեռանկարային մոտեցումները, մետաստատիկ շագանակագեղձի քաղցկեղի հյուսվածքներում 5HT3 ընկալիչների դերը, դեռահասների մոտ սոցիալական սթրեսի երկարաժամկետ ազդեցությունը հասուն տարիքում ալկոհոլով պայմանավորված վարքագծի վրա և բազմաթիվ այլ արդի խնդիրներ:

Իտալիայից ժամանած մասնագետները գործընկերների հետ կիսվեցին Հիվանդանոցային դեղագործության դպրոցի փորձառությամբ և ձեռքբերումներով։

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant