Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայաստանում ստոմատոլոգիան միշտ բարձր մակարդակի վրա է գտնվել. վստահեցնում է Եկատերինբուրգից ժամանած պրոֆեսորը

Հայաստանում ստոմատոլոգիան միշտ բարձր մակարդակի վրա է գտնվել. վստահեցնում է Եկատերինբուրգից ժամանած պրոֆեսորը

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողների, կլինիկական օրդինատորների և դասախոսների համար այսօր դասախոսում էր բ.գ.դ., Ուրալի պետական բժշկական համալսարանի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Գրիգորևը:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ Լազար Եսայանի խոսքով՝ դասախոսության՝ «Աուտոիմուն պաթոլոգիայով պացիենտների մոտ ատամների կարծր հյուսվածքների վերականգնման մոտեցումները էնդոդոնտիկ բուժումից հետո» մասնագիտական թեման պատահական չէր ընտրված, քանի որ աուտոիմուն հիվանդությունները բավականին մեծ տարածում ունեն: Նա տեղեկացրեց, որ պրոֆեսորը Հայաստան է ժամանել Ստոմատոլոգիական ֆակուլտետի հրավերով՝ Երևանի պետական բժշկական համալսարանի և Ուրալի պետական բժշկական համալսարանի միջև 2017 թվականի սկզբին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում: Ստորագրված փաստաթղթով երկու կառույցները քայլեր են իրականացնում ստոմատոլոգիական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու, կլինիկական և գիտական ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Եկատերինբուրգից ժամանած պրոֆեսոր Սերգեյ Գրիգորևը երրորդ անգամ է Հայաստանում: Ինչպես յուրաքանչյուր ստոմատոլոգ նա ևս ունի ատամներն առողջ պահելու իր բանաձևը: Երկարամյա մասնագետը խորհուրդ է տալիս վարել առողջ ապրելակերպ, հետևել բերանի խոռոչի հիգիենային, ինչպես նաև չզլանալ տարեկան մի քանի կամ գոնե մեկ անգամ այցելել ստոմատոլոգի: Ուրալի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչն ընդգծեց, որ Հայաստանում ստոմատոլոգիան միշտ բարձր մակարդակի վրա է գտնվել:

Նրա գնահատմամբ՝ այս ոլորտում հետխորհրդային տարածքի պետություններում կան մի շարք նմանություններ և առանձնահատկություններ: Նախքան դասախոսության սկսելը, վաղ առավոտյան պրոֆեսորն արդեն հանդիպել էր ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի ասպիրանտների հետ, քննարկել մի շարք մասնագիտական հարցեր, նախանշել հետագա համագործակցության հիմնական ուղղությունները:

yemek tarifleri betpark vdcasino jojobet