Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայոց բանակի ստեղծման 30-ամյակի առիթով ծաղիկներ ու խոնարհում՝ ի հիշատակ զոհված հերացիականների

Հայոց բանակի ստեղծման 30-ամյակի առիթով ծաղիկներ ու խոնարհում՝ ի հիշատակ զոհված հերացիականների

Բժշկական մայր բուհում յուրաքանչյուր նշանակալի օր ուղեկցվում է հարգանքի տուրքով՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած հերացիականների:

Հայոց բանակի ստեղծման 30-ամյակի առիթով այսօր ապագա բժիշկները, կուրսանտները Ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ թարմ ծաղիկներ խոնարհեցին «Դուք հպարտորեն ձեր պարտքը տվեցիք, իսկ մենք ձեզ պարտք մնացինք» խորագիրը կրող հուշատախտակի առաջ:

Մասնագիտական և հայրենիքի նկատմամբ պարտքը կատերելիս զոհված ռազմական բժիշկների, բուհի սովորողների կատարած սխրանքը խորհրդանշող վայրը յուրօրինակ հավաքատեղի է, որտեղ լռությամբ, թարմ ծաղիկներով ու խոնարհումով յուրաքանչյուրս հիշում ենք բժշկական համալսարանի մերօրյա հերոսներին: