Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հայոց բանակն այսօր նշում է կազմավորման 30-ամյա հոբելյանը

Հայոց բանակն այսօր նշում է կազմավորման 30-ամյա հոբելյանը

Մեր երկրի համար ամուր վահան հանդիսացող Հայոց բանակի ստեղծման օրն է: Հայկական բանակը մեր միասնականության ու համախմբման կենդանի օրինակն է, մեր հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունը, որի շուրջը ձևավորվում ու դաստիարակվում է գիտակից և հայրենասեր քաղաքացին՝ մեր ապագա սերունդը:

Առանց պաշտպանված լինելու զգացողության մեր նպատակները խոցելի են:

Հայրենիքի և ժողովրդի պաշտպանության, խաղաղության ու կայունության պահպանման, մեր երկրի բնականոն կենսագործունեության ապահովման գործում առանձնահատուկ տեղն ու դերը վերապահված է հենց ձեզ Հայոց բանակի հարգելի՛ սպաներ: Հայրենիքի պաշտպանի բարձր կոչմանն արժանանալը մեծ պատիվ է:

Օրվա հրամայականն է գնահատել մեր կարողությունները, մշտապես լինել բանակի կողքին՝ ամենօրյա աշխատանքով ու պատասխանատվությամբ:

Մենք պարտք ենք մերօրյա հերոսներին, այն նվիրյալներին, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն մեր խաղաղության, մեր երկրի սահմանների պաշտպանության, մեր վաղվա օրվա:

Մեր ամենօրյա աշխատանքով պարտավոր ենք կանգնել այն զինվորների, սպաների, հայրենիքի պաշտպանների, ռազմական բժիշկների կողքին, որոնք կորցրել են իրենց առողջությունն ու աշխատունակությունը՝ ստեղծելով հնարավորություններ նրանց ապաքինման, բարեկեցիկ կյանքի և լուսավոր ապագայի համար:

Յուրաքանչյուրս մեր ոլորտում մեկտեղելով ջանքերն ու ներուժը՝ պետք է խթան լինենք մեր բանակի վերակառուցման և հզորացման համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս՝ մաղթում եմ զարգացում և խաղաղ երկինք:

 

ԵՊԲՀ ռեկտոր

Արմեն Մուրադյան